Լրահոս

11.11.2013 12:50


Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ին, Երևանի Մելքումով փողոցից Դավիթաշենի գերեզմանատուն տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ինֆինիտի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.20-ին, Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.05-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 4 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ապա բետոնե պատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց::
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 117 շենքի մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և 7-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը