Լրահոս

11.11.2013 17:28


Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի նոր ղեկավարին

Գագիկ Բեգլարյանն ընդունեց  «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի նոր ղեկավարին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավարտվող ծրագրի արդյունքները, ինչպես նաև նոր ծրագրի ընթացքը:

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին և ավարտվում է տարեվերջին: Ծրագրով նախատեսված 430կմ ճանապարհների վերականգնման փոխարեն ՝տնտեսումների հաշվին այդ թիվը հասցվել է 447կմ-ի:

Գագիկ Բեգլարյանը կարևորեց ծրագրի իրականացման ընթացքը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ այսօր ունենք վերանորոգված մեծաթիվ գյուղական ճանապարհներ:

Հանդիպման ընթացքում Վիքրամ Քութարին նախարարին ներկայացրեց ծրագրի նոր ղեկավարին՝ Քառոլինա Մոնսալվեին:

Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Վիքրամ Քութարիին արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի նաև նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը