Լրահոս

28.07.2009 11:38


Բախում դեղատան պատին

Հուլիսի 27-ին Երևւան-Իջևան ավտոճանապարհի 107-րդ կմ-ում՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ավտովթար է տեղի ունեցել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 844ԼՕ68 պ/հ ավտոկցորդը դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել Հաղարծին գյուղի դեղատանը: Դրա հետևանքով քանդվել է դեղատան արեւմտյան պատը՝ 24 քմ մակերեսով, իսկ «ԱՊ Ավան» ՍՊԸ-ին պատկանող ավտոկցորդի վարորդը՝ Երևանի բնակիչ, 1948 թ. ծնված Համլետ Կարապետյանը ստացել է ձախ ձեռքի կոտրվածք ու հրշեջ-փրկարարների օգնությամբ տեղափոխվել Դիլիջանի հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը