Լրահոս

15.11.2013 09:32


Այսօր կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Այսօր կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2013 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նիստի օրակարգը`

ա) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

բ) «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

գ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

դ )«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Այս խորագրի վերջին նյութերը