Լրահոս

18.11.2013 20:19


Աճուրդում 4.160 դոլարով վաճառվել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի մի կտորը

Աճուրդում 4.160 դոլարով վաճառվել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի մի կտորը

Hello Magazine–ի փոխանցմամբ՝ Բևեռլի Հիլզում կայացած աճուրդի ժամանակ 4.160 դոլարով վաճառվել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի մի կտորը։ Գնորդը նախընտրել է անհայտ մնալ։

Ավանդույթի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում հարսանեկան տորթի մի մասը պահվում է առաջիկա այլ իրադարձությունների համար։ Յուրահատուկ բաղադրատոմսի շնորհիվ այն չի փչանում. տորթի պատրաստման համար օգտագործվել են կիտրոն, չամիչ, հունական ընկույզ, քերիչով անցկացրած նարնջի կեղև և ֆրանսիական բրենդի։ Պահպանման ժամկետը 30 ամիս է։
Աղբյուրը նշում է, որ նույն տորթի 8 մասերից մեկը հյուրասիրվել է հոկտեմբերի 23-ին կայացած արքայազն Գեորգիի կնունքի հյուրերին:

Այս խորագրի վերջին նյութերը