Լրահոս

19.11.2013 09:21


Ոսկեհատ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է 11 ական

Ոսկեհատ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է 11 ական

Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորները և ՀՀ ՊՆ ԶՈՒ N զ/մ սակրավորների խումբը
Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական, շարքից դուրս եկած 11 ական:
N զ/մ սակրավորային խմբի ուժերով բունկերից դուրս է բերվել 6 ական, իսկ մնացած 5-ը դուրս կբերվեն նոյեմբերի 19-ի առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը