Լրահոս

19.11.2013 15:56


Միրանդա Քերը խաբո՞ւմ է իր երկրպագուներին

Միրանդա Քերը խաբո՞ւմ է իր երկրպագուներին

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում չեն հանդարտվում կրքերը՝ կապված հայտնի մոդել Միրանդա Քերի հետ: «Victoria's Secret»-ի հրեշտակն իր «Instagram»-ի էջում տեղադրել է անցած տարվա շոուի ժամանակ արված նկարներից մեկը, որտեղ ակնհայտորեն երևում է, որ Միրանդայի կազմվածքը ոչ մի կապ չունի մոդելի իրական կազմվածքի հետ. տեղադրված նկարում Միրանդան շատ ավելի նիհար է, քան իրականում: Այս ամենը չի վրիպել որոշ բլոգերների աչքից, և նրանք տարածել են իսկական նկարը՝ Միրանդայի իրական չափսերով: Այս ամենից հետո Միրանդան հեռացրել է մշակված լուսանկարը և ներողություն խնդրել իր երկրպագուներից. «Բարև, ժողովո՛ւրդ: Ահա և իրական նկարը ցուցադրությունից: Երբ անցած անգամ ես տեղադրեցի այն, չգիտեի, որ փոփոխությունների է ենթարկվել: Այդ ժամանակ ես Ճապոնիայում էի և ցանկանում էի աջակցություն ցուցաբերել իմ «հրեշտակներին», այդ իսկ պատճառով համացանցից եմ վերցրել առաջին իսկ նկարը և տեղադրել իմ էջում: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար», - գրել է իր էջում մոդելը:

Այս խորագրի վերջին նյութերը