Աշխարհ

19.11.2013 17:38


Պուտին. «Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգ է ստեղծում»

Պուտին. «Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգ է ստեղծում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ է ստեղծում։ Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է ամրապնդել Բելառուսի հետ միասնական ՀՕՊ համակարգը։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն՝ հավելելով, որ, Պուտինի կարծիքով, այսպիսի համագործակցությունը զգալիորեն կբարձրացնի Ռուսաստանի և նրա գործընկերների պաշտպանական ներուժը և կծառայի եվրասիական տարածքի կայունության և խաղաղության ամրապնդմանը։

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ առաջիկայում կստեղծվեն տարածաշրջանային զորամիավորումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը