Լրահոս

20.11.2013 09:57


Շվեդիան չի մասնակցի 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Շվեդիան չի մասնակցի 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Երեկ ուշ երեկոյան Աֆրիկայում և Եվրոպայում կայացել են 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային պատասխան հանդիպումները:

Ֆրանսիա-Ուկրաինա խաղում անկնկալ, այդպես էլ, չգրանցվեց։ Տանտերերը հաղթեցին 3։0 հաշվով։ Առաջին հանդիպումը ավարտվել էր ուկրաինացիների հաղթանակով՝ 2։0։

Մյուս՝ ոչ պակաս ինտրիգային Շվեդիա-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։ Առաջին խաղում պորտուգալացիները հաղթել էին նվազագույն 1։0 հաշվով։

Ռումինիայի հավաքականը սեփական հարկի տակ 1։1 խաղաց Հունաստանի հավաքականի հետ: Առաջին խաղում հույները հաղթել էին 3-1 հաշվով։

Խորվաթիան էլ սեփական հարկի տակ ընդունել էր Իսլանդիայի հավաքականին, որին չէր կարողացել հաղթել առաջին խաղում՝ 0:0։ Պատասխան խաղում խորվաթները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Այս խորագրի վերջին նյութերը