Լրահոս

21.11.2013 11:26


Կառավարությունը հանրային իրազեկման համար 320 հազար դոլար է ծախսելու

Կառավարությունը հանրային իրազեկման համար 320 հազար դոլար է ծախսելու

«Ժողովուրդ»–ը գրում է.

«2014 թ. պետական բյուջեի նախագծի համաձայն` նախատեսված է 128.9 մլն դրամ կամ 320 հազար դոլար ծախսել կենսաթոշակների մասին հանրային իրազեկման ծրագրի իրականացման համար, իսկ 847 մլն դրամ կամ 2,1 մլն. դոլար էլ նախատեսված է ծախսել հանրային հատվածի կառավարման իրականացման եւ ծառայությունների մատուցման կատարելագործման նպատակով:

Փաստորեն, առաջիկայում կառավարությունը ձեռնամուխ է լինելու դասախոսությունների շարքի` հասարակությանը բացատրելու, թե ինչ լավ բան է կուտակային կենսաթոշակային համակարգը, կամ ինչպես պետք է կառավարել ու որակյալ ծառայություններ մատուցել:

Մինչդեռ այդ ծրագիրը կարելի է որակել որպես գումարների վատնում, որովհետև ակնհայտ է` այն լայն հնարավորություն է տալիս իշխանություններին՝ դասախոսությունների անցկացման կամ բուկլետների ու բրյոշուրների տպագրման անվան տակ լուրջ «ատկատներ» ապահովելու»:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը