Լրահոս

21.11.2013 21:09


Ռիգան ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք

Ռիգան ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք

«ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգան ճանաչվել է որպես Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք: Վարկանշային ցուցակը կազմել է ամերիկյան «USA Today»-ը՝ Ռիգան անվանելով նաև բալթյան երկրների մարգարիտ։ Մրցույթին մասնակցած 20 եվրոպական քաղաքների թվում են Բուդապեշտը, Կոպենհագենը, Ֆլորենցիան, Ինսբրուկը, Փարիզը, Լոնդոնը, Վալենսիան, Ստրասբուրգը, Պրահան, Վենետիկը, Դուբրովնիկը:

Հիշեցնենք, որ 2010–ին Եվրամիության երկրների կրթության և մշակույթի նախարարները Ռիգան ճանաչել են նաև որպես 2014թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, իսկ Լատվիան համարվել է Եվրամիության ամենահնազանդ երկիր։

Այս խորագրի վերջին նյութերը