Լրահոս

22.11.2013 09:41


Հայաստանում բողոքի ակցիաները համալրվում են նորանոր խմբերով

Հայաստանում բողոքի ակցիաները համալրվում են նորանոր խմբերով

«Հայաստանում բողոքի ակցիաները ոչ միայն չեն նվազում, այլև պարբերաբար համալրվում են նորանոր խմբերով. երեկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում «Ընդդեմ կենսաթոշակների պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ հավաքվել էին ամիսներով աշխատավարձ չստացած «Նաիրիտ»-ի աշխատակիցները, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կենտրոնական մասնաշենքի մոտ` ՀԷՑ աշխատակիցները, որոնց տնօրեն Ա. Բիբինը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել»,–գրում է «Ժողովուրդ»–ը։ Թերթը նշում է, թե այս ամենը վկայում է, որ Հայաստանում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև գնալով ավելանում ու ընդլայնվում են: Ընդ որում, ՀՀ իշխանություններից բացի՝ երկրի քաղաքացիների դեմ խնդիրներ են հարուցում արդեն ռուսները` ի դեմս ՀԷՑ ղեկավար Ա. Բիբինի, որը ձեռնամուխ է եղել գործազուրկների բանակը համալրելու գործին:

Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը