Լրահոս

22.11.2013 10:16


Բակո Սահակյանը աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

Բակո Սահակյանը աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Այս մասին տեղեկացնում են նրա մամուլի ծառայությունից։
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին` ընդգծելով, որ Եվրոպայի հայությունը միշտ եղել է Արցախի կողքին` ըստ ամենայնի սատարելով մեր հանրապետությանը:

Այս խորագրի վերջին նյութերը