Լրահոս

23.11.2013 09:43


Պատահար Էջմիածնում. վրաերթի ենթարկվածը մահացել է

Պատահար Էջմիածնում. վրաերթի ենթարկվածը մահացել է

Նոյեմբերի 22-ին` ժամը 23.14-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին :
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Բ.-ն տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը