Լրահոս

23.11.2013 12:20


Հայտարարություն քաղբանտարկյալներ ճանաչելու մասին

Հայտարարություն քաղբանտարկյալներ ճանաչելու մասին

Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանյան իրավապահ մարմինների կողմից անօրինական` հալածանքի եւ տանջանջի տեսքով, հետապնդումներ են իրականացվում հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ու իր հետ միասին անօրինական կալանի ենթարկված Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Վահե Մկրտչյանի, Հայկ Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի եւ Սեւակ Մնացականյանի նկատմամբ:

Human Rights Defense-ի կոչը հայաստանյան իրավապահ մարմիններին եւ իշխանություններին ձեռնպահ մնալու անհարկի, չպատճառաբանված եւ չհիմնավորված խափանման միջոցի կիրառումից այդպես էլ մնաց անպատասխան: Ավելին Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվեցին ՀՀ Ոստիկանապետի եւ նրա տեղակալի կողմից:

Ակնհայտ է, որ վերոնշված անձանց հետապնդումը ոչ մի կապ չունի ոչ միջադեպի, ոչ էլ քրեական օրենսդրության հետ: Վերը նշված ՀՀ քաղաքացիները ենթարկվում են հետապնդման կապված իրենց քաղաքական հայացքների եւ քաղաքական գործունեության հետ: Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ քաղաքացիներ Շանթ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վարդան Վարդանյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Վահե Մկրտչյանին, Հայկ Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Ալեք Պողոսյանին եւ Սեւակ Մնացականյանին ճանաչում է, որպես ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ:

Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպություն, Լոս Անջելես

Այս խորագրի վերջին նյութերը