Լրահոս

23.11.2013 14:38


«Եվրատեսիլ–2014»–ից հրաժարված երկրների թիվը հասավ 8-ի

«Եվրատեսիլ–2014»–ից հրաժարված երկրների թիվը հասավ 8-ի

«Եվրատեսիլ–2014»–ի մասնակից երկրների թիվը շարունակում է կրճատվել։ Այս անգամ երգի մրցույթից հրաժարվել են Սերբիան և Բուլղարիան։ «In Serbia»–ի փոխանցմամբ՝ Սերբիան իր քայլը պատճառաբանել է մրցույթի մասնակցության վճարի բարձրացմամբ։

«The Sofia Globe» պարբերականն էլ նշում է, որ համանման պատճառով «Եվրատեսիլ–2014»-ին չի մասնակցի նաև Բուլղարիան: Բուլղարական BNT հեռուստաալիքը պատրաստ չէ հաղթահարել ֆինանսական դժվարությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոպենհագենում անցկացվելիք մրցույթից հրաժարվել էին Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը և Անդորրան։

Այս խորագրի վերջին նյութերը