Աշխարհ

25.11.2013 13:05


ԵՄ–ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների չի նստի

ԵՄ–ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների չի նստի

Եվրամիությունը նախընտրում է Ուկրաինայի հետ խնդիրները լուծել դեմառդեմ։ Այս մասին «ru.tsn.ua»–ին տված հարցազրույցում ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։

«Ասոցացման համաձայնագիրը երկու կողմերի հարց է, որը վերաբերում է միմիայն Ուկրաինային և ԵՄ–ին։ Եթե Ուկրաինայի մոտ խնդիրներ են առաջացել, մենք պատրաստ ենք դրանք լուծել երկկողմանի ձևաչափով»,–ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցին հնարավոր է՝ վերադառնա կես տարի հետո։ Իսկ ԵՄ–ին էլ կոչ էր արել բանակցություններ սկսել եռակո՛ղմ ՝ Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը