Լրահոս

26.11.2013 09:47


Սերժ Սարգսյանը ուժային կառույցներին հորդորել է այս օրերին շատ զգոն լինել

Սերժ Սարգսյանը ուժային կառույցներին հորդորել է այս օրերին շատ զգոն լինել

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել։ Այն հիմնականում վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին։ Ս. Սարգսյանը նշել է, որ իրենք այդ օրերին պետք է շատ զգոն լինեն, առավելագույնս աշխատեն, հատկապես որ տեղեկություններ կան, թե լուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Պուտինի այցի օրերին։ Սարգսյանը կրկին լուրջ հանձնարարություն է տվել ԱԱԾ-ին անկառավարելի գործընթացները նախականխելու համար։

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից։ Վերջինս ասաց, թե իրականում նման բան չկա. «Եվ ես ԱԱԾ խորհրդի անդամ չեմ ու Ձեր ասածը չեմ մեկնաբանում։ Կարծում եմ՝ նման պնդումները ծիծաղելի են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը