Լրահոս

26.11.2013 10:26


Հայ-վրացական սահմանի մոտ կրակոցներ են հնչել. կան զոհեր ու վիրավորներ

Հայ-վրացական սահմանի մոտ կրակոցներ են հնչել. կան զոհեր ու վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25–ին` ժամը 23։30–ի սահմաններում, կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում, սակայն SHAMSHYAN.com-ի խմբագրություն ահազանգած մի քանի քաղաքացիներ էլ հայտնել են, որ կրակոցների ձայներ են լսել հայ-վրացական «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում։ Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ կան զոհեր և վիրավորներ:

Արդեն պարզվել է «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվածներից մեկի ինքնությունը. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ «ռազբորկան» տեղի է ունեցել թմրավաճառների միջև, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը