Լրահոս

29.07.2009 16:06


Նախկին հյուպատոս. «ԱԺ–ն հակապրոպագանդայի համար տարեկան բյուջե է ստանում, բայց թե ո՞ւր է գնում, ես չգիտեմ»

-Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են նման գործերի համար, հետաքրքրված չեն, թքած ունեն նման «մանրուքների» վրա։ Նույնիսկ գիտական աշխատողներն են ասում, թե սրանց ոչ ոք չի հավատա։ Բայց, եղբա՛յր, դու չես հավատում, որովհետև դու գիտես։ Իսկ եվրոպացին տեղյակ չէ, եվրոպացին կհավատա ու կընդունի դա ավետարանի պես,-լրագրողների հետ զրույցում խոսելով ադրբեջանական լոբբիի հանդեպ Հայաստանի անտարբերության մասին՝ ասել է Լոնդոնում Հայաստանի նախկին Պատվո հյուպատոս, «Armenian institut»  կազմակերպության հիմնադիր Ռուբեն Գալչյանը։

Նրա խոսքերով՝  ինքը չգիտի, թե ուր է  գնում ԱԺ-ին տրամադրվող՝ հակաքարոզչության համար նախատեսված տարեկան բյուջեն։

«7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը, արդյոք որտե՞ղ ենք մենք թերանում, նա պատասխանել է՝ մեր դիվանագիտությունը թույլ է։

-Ադրբեջանցիները ավելի լավ դիվանագետ են, քան հայերը։ Մենք կարիք ունենք լավ դիվանագետների՝ այս հարցը ճիշտ կազմակերպելու համար։ Մեր դիվանագետներն արդեն խաբվել են Թուրքիայից, ԱՄՆ-ից։ Մենք դեռ եփված չենք։ Չլինելով դիվանագետ՝ այս իրավիճակը չեմ կարող ճիշտ գնահատել,-հավելել է  Ռուբեն Գալչյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը