Լրահոս

27.11.2013 10:16


Մահվան ելքով պատահար Աշտարակ-Ապարան ճանապարհին

Մահվան ելքով պատահար Աշտարակ-Ապարան ճանապարհին

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20.35-ի սահմաններում, «Ռենո Պրեմիում» մակնիշի քարշակով ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին կողաշրջվել և ընկել է Ուշի գյուղի մի բնակչի բակ` հարվածելով այնտեղ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «Ռենո Պրեմիում»-ի վարորդը` Ուկրաինայի քաղաքացի, 1962 թ. ծնված Կորնիչուկ Իվանովիչը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը