Լրահոս

27.11.2013 11:09


Պայթյուն բնակարանում գազի արտահոսքի և էլեկտրականության կարճ միացման հետևանքով

Պայթյուն բնակարանում գազի արտահոսքի և էլեկտրականության կարճ միացման հետևանքով

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել և ծուխ է նկատվում:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10.20-ին, 1988 թ. ծնված Աննա Ռ.-ին պատկանող բնակարանում, գազի արտահոսքի և հոսանքի կարճ միացման հետևանքով, պայթյուն է տեղի ունեցել, որից վնասվել են բնակարանի պատուհանների ապակիները և հյուրասենյակի միջնապատը:

Այս խորագրի վերջին նյութերը