Լրահոս

27.11.2013 15:29


Ճապոնիան չի պատրաստվում սեփական թռիչքների մասին տեղեկացնել Չինաստանին

Ճապոնիան չի պատրաստվում սեփական թռիչքների մասին տեղեկացնել Չինաստանին

Անցած շաբաթ Չինաստանը հայտարարել էր, որ նոյեմբերի 23–ից բոլոր ինքնաթիռները, որոնք կմտնեն Արևմտաչինական ծովի վրա գտնվող հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածք, պարտավոր կլինեն նախօրոք տրամադրել նույնականացման տեղեկատվություն և տվյալներ թռիչքուղու մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։ ՀՕՊ տարածքում են ներգրավված նաև Սենկակու վիճելի կղզիները։ Ճապոնիայի Պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան, սակայն, լրագրողներին ասել է, որ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը չեն պատրաստվում Չինաստանին տեղեկատվություն տրամադրել այդ տարածքում սեփական ինքնաթիռների թռիչքների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը