Լրահոս

27.11.2013 16:29


Հասան Ռոուհանի. «Իրանը կշարունակի ուրանի հարստացումը»

Հասան Ռոուհանի. «Իրանը կշարունակի ուրանի հարստացումը»

Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի ուրանի հարստացումը։ mediafax.ru–ի փոխանցմամբ՝ այս մասին նոր կառավարության առաջին 100–օրյակի աշխատանքների հաշվետվության ժամանակ ուղիղ եթերում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Ուրանի հարստացումն իրավունք է, որն ամրապնդված է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրում,–ասել է Ռոուհանին և հավելել,–Իրանը երբեք չի ձգտել և չի ձգտելու ստեղծել միջուկային զենք»։

Խոսելով երկրի տնտեսական աճից՝ Ռոուհանին խոստացել է այն հասցնել մինչև 35%–ի:

Այս խորագրի վերջին նյութերը