Լրահոս

27.11.2013 16:41


Գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին ընթացք կտա գործարար Էդմոնդ Խուդյանի դիմումին

Գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին ընթացք կտա գործարար Էդմոնդ Խուդյանի դիմումին

ՀՀ գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին պատշաճ ընթացք կտա շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի նամակին: Այս մասին օրեր առաջ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Ըստ Տոնոյանի՝ Էդմոնդ Խուդյանի դիմումում մատնանշված հանգամանքները մանրամասն ուսումնասիրության կարիք ունեին, իսկ նման ծավալի ուսումնասիրությունները դատախազությյունը կատարում է մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարարը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մակագրված իր դիմումովնորանշանակ դատախազի ուշադրությունն էր հրավիրել ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչականշրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող գործի վրա, որովառ այսօր դատախազների կողմից հովանավորչություն է իրականացվում Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ: Խոսքըվերաբերում է ինչպես այս գործով ի սկզբանե հսկող դատախազ հանդիսացած Արման Հակոբյանին, այնպես էլ՝դատական փուլում վերջինիս փոխարինած դատախազ Լևոն Չարխիֆալակյանին: Նրանց գործողություններիարդյունքում, ճիշտ այնպես, ինչպես շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեցհանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հանցանք կատարած մի քանի անձինք մեղադրյալի փոխարեն վկայիկարգավիճակում մնացին, իսկ գործարար Էդմոնդ Խուդյանի /վկա/ անունը անհիմն դրվեց կեղծ մեղադրանքի կողքին, թեև նրան մեղադրանք չի առաջադրվել: Գործարարը բազմիցս նշել է, որ այս շինծու մեղադրանքի տեքստում ի սկզբանե միմիտում կա. դատախազությունն ամեն գնով հովանավորում է խարդախ գործարքի իրական հասցեատերերին և «ԷդուարդԵսայանը գործել է Էդմոնդ Խուդյանի օգտին» զրպարտիչ փաստի արձանագրմամբ դատավճիռ կկայացվի, իսկ այնուհետևայն կօգտագործվի Գյուլխասյանին և Մաշտոցի 33-ի այլ խաբված գնորդներին իր դեմ ուղղելու համար:

Քանի որ Էդմոնդ Խուդյանի կողմից դախախազ Կոստանյանին դիմումն ուղարկվել է հոկտեմբերի 31-ին, առաջիկա օրերին կլրանա նշված մեկամսյա ժամկետը և գործարարը հույս ունի ականատես լինել դախատախազություն կոնկրետ գործողություններին՝ մատնանշված ապօրինությունների ուղղությամբ:

Սակայն ցավալի է, որ դատախազությունը չի փորձում այս գործով ավելի օպերատիվ լինել այն առումով, որ ներկայացված գործով դատարանը գուցե մինչ դատախազության կողմից արձագանքելը ապօրինի մի վճիռ կայացնի:

Հիշեցնենք, որ տուժած գնորդի գործով դատական հաջորդ նիստը նշանակված է նոյմբերի 29-ին:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը