Աշխարհ

28.11.2013 11:16


Չելենտանոյի կրտսեր դուստրը խոստովանել է, որ լեսբուհի է

Չելենտանոյի կրտսեր դուստրը խոստովանել է, որ լեսբուհի է

Հայտնի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոյի կրտսեր դուստրը՝ 45–ամյա դերասանուհի Ռոզալինդա Չելենտանոն, խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»–ն։ 45–ամյա դերասանուհի Ռոզալինդան իտալական «Vanity Fair» պարբերականին է ներկայացրել իր սիրո պատմությունը մեկ այլ դերասանուհի, 40–ամյա Սիմոնա Բորիոնայի հետ։ Նրանք անգամ ցանկացել են ամուսնանալ իրար հետ, սակայն Իտալիայում միասեռ ամուսնություններն արգելված են։

Ռոզալինդայի մայրը՝ Կալուդիա Մորին էլ պատմել է, որ երբ իմացել է ճշմարտությունը, նախ զրուցել է իր ավագ դստեր հետ։ Ադրիանոյին ասել են քիչ ավելի ուշ, վերջինն էլ առաջարկել է անկեղծորեն զրուցել Ռոզալինդայի հետ և հավաստիացնել, որ դա իրենց հարաբերություններում որևէ բան չի փոխի։

–Սերը մեր դստեր հանդեպ հավետ է, և մենք նրան ցանկանում ենք երջանիկ տեսնել, քանզի դա մեզ էլ է երջանկացնում,–ասել է Մորին։

Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին երեք դուստր ունեն։

Ռոզալինդայի ամենահայտնի դերերից մեկը Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում սատանայի մարմնացումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը