Լրահոս

30.11.2013 11:50


Մոզամբիկից Անգոլա ուղևորվող ինքնաթիռն անհետ կորել է

Մոզամբիկից Անգոլա ուղևորվող ինքնաթիռն անհետ կորել է

«lenta.ru»-ի փոխանցմամբ՝ անհետ կորել է Մոզամբիկից Անգոլա թռչող ուղևորատար ինքնաթիռը։ Օդանավում եղել է 34 մարդ՝ 28 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնց քաղաքացիության մասին դեռևս տեղեկություններ չկան։ Մոզամբիկի օդանավակայանից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Անգոլայում, սակայն այդպես էլ տեղ չի հասել։

Նախնական վարկածով՝ ինքնաթիռը կարող է իջած լինել Անգոլային սահմանակից Նամիբիայում. օդաչուները վերջին անգամ կապի մեջ են եղել հենց այնտեղից։ Այդուհանդերձ, այդ տեղեկությունը դեռևս հաստատված չէ, տեխնիկական խնդիրների մասին ևս ոչինչ չի հաղորդվում։

Որոնողական աշխատանքներին խոչընդոտում են հորդառատ անձրևն ու մութը։

Այս խորագրի վերջին նյութերը