Լրահոս

30.11.2013 19:23


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը իրազեկման ակցիաների շարք է կազմակերպում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  իրազեկման ակցիաների շարք է կազմակերպում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները, ուսանողական խորհրդի անդամների հետ, շրջելու են համալսարանի լսարաններով (Տիգրան Մեծի պող. 17 շենք) և տարածելու են տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ` հորդորելով ուսանողներին ու դասախոսական անձնակազմին միանալ պայքարին և կրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած կարմիր ժապավենը: Միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները:

Նույն օրը, ժամը 11:00-12:00-ը իրազեկման ակցիա կանցկացվի նաև թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում (Կորյունի փող. 10): ՀԿԽԸ կամավորները ուսանողներին կլուսաբանեն օրվա խորհուրդը, կբաժանեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը լուսաբանող տպագիր նյութեր և կպատասխանեն նրանց հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը