Լրահոս

01.12.2013 19:29


Ի՞նչ է տեղի ունենում այս պահին Կիևում (ուղիղ միացում, տեսանյութ)

Ի՞նչ է տեղի ունենում այս պահին Կիևում (ուղիղ միացում, տեսանյութ)

Կիևում այս պահին շարունակվում են զանգվածային բողոքի գործողությունները՝ ընդդեմ ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու Ուկրաինայի իշխանության որոշման։ Ցուցարարներին հաջողվել է գրավել վարչական շենքերից մի քանիսը։ Նրանք պահանջում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և կառավարության հրաժարականը։

Ցուցարարների մի մասն այժմ հավաքված է Յանուկովիչի նստավայրի մոտ, իսկ մեծ մասը, ըստ որոշ տեղեկությունների, մոտ 1 մլն մարդ, գտնվում է Եվրամայդանում և քաղաքի փողոցներում։

Ավելի վաղ, ցուցարարները գրոհել էին նախագահական նստավայրը, «Բերկուտ» հատուկ ջոկատայինները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ էին կիրառել։

Կիևից ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ։

Իսկ տեսանյութերում ներկայացված է նախագահական նստավայրի վրա ցուցարարների և ոստիկանների բախումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը