Լրահոս

02.12.2013 08:39


Երեքսենյականոց բնակարան այրված տնակի բազմազավակ ընտանիքին

Երեքսենյականոց բնակարան այրված տնակի բազմազավակ ընտանիքին

Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:

Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին» http://youtu.be/GjzPDfssiQw, որը հրապարակվեց հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները:

Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին երեքսենյականոց՝ նոր և լուսավոր բնակարան նվիրեց, որը գնվել էր ամերիկահայ բարերարներ Նժդեհ և Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով:

Այս խորագրի վերջին նյութերը