Լրահոս

02.12.2013 09:44


Երևան-ՌԴ մեկնող ուղևորատար ավտոբուսը Վրաստանում վթարի է ենթարկվել

Երևան-ՌԴ մեկնող ուղևորատար ավտոբուսը Վրաստանում վթարի է ենթարկվել

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.13-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Գուդաուրիի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Երևան-ՌԴ մեկնող ուղևորատար 18 OC 008 պետհամարանիշի ավտոբուսը բախվել է ճամփեզրին, ինչից ոտքի հատվածում թեթև մարմնական վնասվածք է ստացել փոխարինող վարորդ՝ 1978 թ. ծնված Զ. Ս.-ն:

Այս խորագրի վերջին նյութերը