Լրահոս

02.12.2013 09:52


Արմավիրում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արմավիրում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ՝ ժամը 20.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է 1958 թ. ծնված Ա. Խ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը