Լրահոս

02.12.2013 21:56


Կմեկնարկի Գյումրու նկարչական դպրոցի վերակառուցման նպատակով կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքը

Կմեկնարկի Գյումրու նկարչական դպրոցի վերակառուցման նպատակով կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00 Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կմեկնարկի «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ժամանակակից հայ կերպարվեստագետների ստեղծագործությունների բարեգործական ցուցահանդեսը (հասցե՝ Աբովյան 16):

Նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Գյումրու՝ Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերականգնմանը: Ցուցահանդեսը նվիրված է 1988թ երկրաշարժի 25-րդ տարելիցին: Այն կտևի մինչև դեկտեմբերի 10-ը:

Նկարչական դպրոցը, որը հիմնադրվել է 1921թ և առաջինն է եղել ողջ Անդրկովկասի տարածքում, տվել է արվեստի անվանի գործիչներ, անցյալի ու ներկայի հանրաճանաչ շատ նկարիչներ ու քանդակագործներ:

Այս խորագրի վերջին նյութերը