Լրահոս

02.12.2013 13:48


Մրցաշրջան 2013թ.-ի տասը լավագույն սամբիստները

Մրցաշրջան 2013թ.-ի տասը լավագույն սամբիստները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ 29.11.2013թ. կայացած գործկոմի նիստը, հաշվարկելով սամբիստների՝ 2013թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային Ունիվերսիադայում, «Սպորտակորդ» համաշխարհային խաղերում և Աշխարհի գավաթի փուլերում գրանցած արդյունքներով հավաքած բալերը, որոշեց 2013թ. լավագույն մարզիկներին:

Ստորև ներկայացնում ենք ցանկը, ինչպես նաև բալերը հաշվարկելու կարգը և մարզիկների հավաքած արդյունքները:

  1. Աշոտ Դանիելյան-աշխարհի առաջնության չեմպիոն
  2. Տիգրան Կիրակոսյան- աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ արծաթ, Ունիվերսիադա՝ չեմպիոն
  3. Մավրիկ Նասիբյան- աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ, գավաթի փուլեր՝ ոսկի, արծաթ, բրոնզ
  4. Գրիգոր Մխիթարյան- աշխարհի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ, Եվրոպայի երիտասարդական՝ ոսկի
  5. Սոսե Բալասանյան- աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ
  6. Երջանիկ Կարապետյան- աշխարհի առաջնություն՝ բրոնզ, աշխարհի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ
  7. Հակոբ Առաքելյան-Ունիվերսիադա՝ բրոնզ, Սպորտակորդ՝ արծաթ
  8. Էդիկ Պետրոսյան- աշխարհի պատանիների առաջնություն՝ բրոնզ, Եվրոպայի պատանիների առաջնություն՝ ոսկի
  9. Ռոզա Խաչատրյան- աշխարհի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ
  10. Վաչիկ Վարդանյան-Եվրոպա՝ արծաթ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը