Լրահոս

02.12.2013 14:05


Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանն այլևս միջազգային հարաբերությունների սուբյեկտ չի»

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանն այլևս միջազգային հարաբերությունների սուբյեկտ չի»

Այսօրվա ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է արտաքին քաղաքական զարգացումներին։ Նա մասնավորապես նշել է, որ Վիլնյուսը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ ՀՀ իշխանությունը վստահելի գործընկեր չի։ Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի ճնշումներով է պայմանավորված, որ վերջին 3-4 տարվա գործընթացի ուղղությունը փոխվում է 180 աստիճանով։ Նա նշեց, որ Վիլնյուսում Հայաստան անունը այլևս չի շեշտվում։

«Իշխանությունների ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանն այլևս միջազգային հարաբերությունների սուբյեկտ չի, այլ օբյեկտ։ Եվ այսուհետև Հայաստանի հետ որևէ մեկը չի ցանկանալու հարաբերվել»,–ասել է Մարտիրոսյանը։

Անդրադառնալով ներպետական խնդիրներին՝ նա նշել է, որ ունենք միանշանակ ոչ լեգիտիմ իշխանություն։

«ԱՎԾ տվյալները փաստում են, թե մարզերից ու գյուղերից տարեկան կտրվածքով ինչ քանակի արտագաղթ է գրանցվել այն բնակավայրերից, որտեղ 2012 և 2013 համապետական ընտրություններին շատ մեծ մասնակցություն է եղել։ Այս տեսակ կեղծված ընտրություններ Հայաստանը երբևիցե չի ունեցել։ Այն իշխանությունը, որը ժողովրդի վստահությունը չի ստացել, բնական է, այնպիսի քաղաքականություն է վարելու, որն ուղղված է լինելու ժողովրդի դեմ,– նշել է բանախոսն՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի այլ ճանապարհ, քան իշխանափոխությունը,–կլինի հեղափոխության, թե այլ միջոցով, դա արդեն երկրորդական հարց է։ Իսկ իշխանափոխությունից հետո պետք է արմատական բարեփոխումներ իրականացնել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը