Լրահոս

05.12.2013 11:06


Մեքենաներով բողոքի երթ-ակցիա՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի

Մեքենաներով բողոքի երթ-ակցիա՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի

Այսօր՝ ժամը 12:30 – ին, «Դ!ԵՄ ԵՄ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները մեքենաներով բողոքի երթ-ակցիա են իրականացնելու:

Մեքենաներով հավաքվելու են Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում և միասին դրոշներով շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ:

Այս ակցիայի նպատակն է իրազեկել և կոչ անել մարդկանց՝ միանալու կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին:

Մասնակցել ցանկացողներին ակցիայի կազմակերպիչները խնդրում են իրենց հեռախոսահամարը ուղարկել «[email protected]» էլ. հասցեին, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել և հաղորդել մանրամասները:

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել, սակայն չունեն մեքենա, նույնպես խնդրում են գրել «[email protected]» հասցեին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը