Լրահոս

30.07.2009 17:28


Ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցը

"GEN" ԲԲԸ շինարարական ընկերության դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցը։ Այդ մասին հաղորդել է ընկերության գործունեությունից տուժած քաղաքացիների փաստաբան Վիդադի Իսկանդերովը։ Նրա խոսքերով, ընկերության նախագահ Էլբրուս Ալիևը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ Ադրբեջանի նախագահի  աշխատակազմի անվտանգության աշխատակից Ռամին Հուսեյնովի միջոցով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք է տվել։ Ռ. Հուսեյնովը ձերբակալվել է։

Ըստ ANS PRESS-ի։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը