Լրահոս

06.12.2013 11:05


Մանկապիղծը ձերբակալված է. ոստիկանության հորդորը ծնողներին(տեսանյութ)

Մանկապիղծը ձերբակալված է. ոստիկանության հորդորը ծնողներին(տեսանյութ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց:
Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan», «HOVHANNES @ SYUZKA» անուններով:
Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:
Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնե՛ք ոստիկանությանը՝ ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…

Այս խորագրի վերջին նյութերը