Լրահոս

06.12.2013 11:17


Ազատամարտիկը ապրում է փողոցում՝ բաց երկնքի տակ (տեսանյութ)

Ազատամարտիկը ապրում է փողոցում՝ բաց երկնքի տակ (տեսանյութ)

Արցախյան շարժման մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, վանաձորցի Ռազմիկ Կարապետյանը արդեն մի քանի տարի է, ինչ գիշերում է անմիջապես բաց երկնքի տակ, փողոցում՝ երկաթե մահճակալի վրա (լեժանկա): Այս մասին «Լorinews.am»-ին է ահազանգել հարևան շենքերից մեկի բնակչուհին՝ խնդրելով պատկան մարմիններին միջնորդել, որպեսզի նրան տեղափոխեն ծերանոց կամ այլ նմանատիպ հաստատություն:
Պատկերը, որին ականատես եղանք, մեղմ ասած, դժվար է բառերով նկարագրելը. երկաթե մի «լեժանկա», կողքին՝ կոշիկներ, ջրի դատարկ շշեր ու դատարկ պլաստմասե աման, «լեժանկայի» վրա՝ մի քանի տաք բաճկոն, մի խոսքով՝ հնամաշ հագուստի կույտ: Հագուստի այդ կույտի տակ էլ հենց քնած է նույն ինքը՝ Ռազմիկ Կարապետյանը: Մեզ հետ զրույցում վերջինս պատմեց, որ արցախյան շարժման տարիներին իր կամքով մեկնել է ռազմաճակատ, այնուհետև՝ գերի ընկել, ինչից հետո բոլորը կարծել են, թե Ռազմիկը էլ հետ չի գա, կամ մահացել է, ու վաճառել են ամեն ինչ, տեղափոխվել:
Նախքան գերեվարությունը Ռազմիկն ամուսնացած էր, սակայն կինը ևս հեռացել է՝ նույն կարծիքն ունենալով, որ ամուսինը գերությունից դժվար թե հետ գա. «1993թ. սեպտեմբերին գերի ընկա, 1994-ի ապրիլին հետ եկա, ախպերս էդ ժամանակ էլ հույս չուներ, որ ես հետ կգամ, վերցրեց տունը ծախեց, կինս էլ գնաց… տղա ունեմ՝ Մոնղոլիա է, բայց…»,- ու այս բառերի հետ աչքերում երևացին արցունքի կաթիլները, որ այդպես էլ չընկան ներքև: Արցունքները հազիվ պահելով՝ արցախյան շարժման մասնակիցը պատմեց, որ ինքն արդեն 21 տարի նման պայմաններում է գիշերում. «Էլ կռիշներում եմ քնել, էլ էստեղ, էնտեղ...»:

Ասում է՝ դիմել է բոլորին, բայց ոչ ոք իրեն չի օգնել, Երկրապահ կամավորականների միություն էլ է դիմել, այնտեղ ևս չեն օգնել: Ռազմիկ Կարապետյանը ո՛չ անձնագիր ունի, ո՛չ էլ անձը հաստատող որևէ փաստաթուղթ, ասում է՝ այրվել են տան հրդեհի ժամանակ. «Զինկոմիսարիատում մարտական ուղուս վերաբերյալ բոլոր թղթերը կան, կարող եք գնալ տեսնել»,- ասում է նա:
Ռազմիկ պապը օրերով հաց չի ուտում, եղած հացի գումարն էլ տալիս են սրտացավ անցորդները: Անկողին՝ որպես այդպիսին, ևս չունի, չնայած, լինելու դեպքում էլ վանաձորյան այս ցուրտ օրերին դժվար թե որևէ կերպ այն սառնությունը մեղմեր:
Մանրամասները` «lorinews.am»-ում

Այս խորագրի վերջին նյութերը