Լրահոս

06.12.2013 12:52


Այսօր Յանուկովիչը կհանդիպի Պուտինին

Այսօր Յանուկովիչը կհանդիպի Պուտինին

«Ռոսբալտ»–ը, «УНИАН»–ին հղումով, տեղեկացնում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Չինաստանից վերադառնալիս աշխատանքային այցով կլինի Սոչիում, որտեղ կբանակցի ռուս գործընկեր Վ. Պուտինի հետ։

Հիշեցնենք, որ Յանուկովիչը ՌԴ նախագահի հետ ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել նոյեմբերի 24–ին և 27–ին։ Նոյեմբերի 27–ի հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ Պուտինի հետ համաձայնության է եկել երկկողմանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը