Լրահոս

06.12.2013 16:21


Ֆրանսիան անցել է ռազմական գործողությունների Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում

Ֆրանսիան անցել է ռազմական գործողությունների Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում

Ֆրանսիական զինված ուժերը հասարակական կարգի վերականգնման գործողության են անցել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ)։

«Ռազմական գործողությունը սկսված է, ֆրանսիացի զինվորները երեկ երեկոյից վերահսկում են մայրաքաղաք Բանգիի օդանավակայանը», – հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիանը։ Այս մասին տեղեկացնում է news.ru-ն։ Նա հավելել է, որ այսօր օդանավակայանում վայրէջք կկատարեն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը։ Ավելի վաղ նախարարը տեղեկացրել է, որ Ֆրանսիան ծրագրել է հազար զինվոր ուղարկել ԿԱՀ վեց ամիս ժամկետով։ Հինգշաբթի գիշերը երկրում բախումներ են սկսվել ինքնահռչակված նախագահ Միշել Ջոթոնիի զինյալների և նրա վարչակարգի դեմ հանդես եկողների միջև։ Մահացածների թիվն ավելի քան 100 մարդ է։ Պետք է նշել, որ ԿԱՀ–ի հիմնական բնակչությունը քրիստոնյա է, իսկ Միշել Ջոթոնին մահմեդական է։ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի խոսքերով՝ Փարիզի միակ նպատակը «մարդկային կյանքերի փրկությունն» է։

Այս խորագրի վերջին նյութերը