Լրահոս

07.12.2013 10:14


Կներկայացվեն Շիրակ մարզի տուրիստական հնարավորությունները

Կներկայացվեն Շիրակ մարզի տուրիստական հնարավորությունները

Ս.թ. դեկտեմբերի 9-ից 11-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագիրը և «Հեիֆեր ինթերնեշնլ» կազմակերպությունը կիրականացնեն Շիրակ մարզի ճանաչողական այց, որին կմասնակցեն 23 տուրիստական օպերատորներ:

Այցի նպատակն է ներկայացնել Շիրակ մարզի տուրիստական հնարավորություններն ու պրոդուկտները, ինչպես նաև USAID/EDMC ծրագրի միջազգային և տեղական փորձագետների կողմից մշակված տուրիստական նոր ուղիները, որոնք մանրամասն ներկայացված են միջազգային տուրիստների համար մշակված Շիրակի ուղեցույցում և քարտեզում`

- Ուղեցույց` http://www.edmc.am/shirak-guidebook-for-tourists/

- Քարտեզ` http://www.edmc.am/shirak-guide-map-for-tourists/։

Այս խորագրի վերջին նյութերը