Լրահոս

31.07.2009 10:39


Ոստիկանությունը կալանավորել է 16 տարի քարանձավում թաքնվող հանցագործին

Պորտուգալիայի ոստիկանությունը բռնել է 1993թ.-ին բանտից փախուստի դիմած և 16 տարի լեռներում թաքնվող հանցագործին։ Ինչպես պարզվել է, սպանության համար մեղադրված և 10 տարվա ազատազրկման դատապարտված 54-ամյա տղամարդը հերթականությամբ բնակվել է իր համար հարազատ վայրերում՝ Պորտուգալիայի հյուսիսում գտնվող 3-4 քարանձավներում։ Նա հիմնականում սնվել է մրգերով և 16 տարվա ընթացքում, բնականաբար, երբեք բժշկի չի այցելել։

Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ նա լիովին առողջ է։ Այդպիսով, նրանք ենթադրում են, որ հանցագործը ժամանակ առ ժամանակ իր հարազատներից սնունդ և դեղորայք է ստացել։

Ըստ «AFP»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը