Լրահոս

07.12.2013 10:23


Գորիսում ասֆալտապատման իրավունքը տրվել է քաղաքապետին պատկանող ընկերությանը

Գորիսում ասֆալտապատման իրավունքը տրվել է քաղաքապետին պատկանող ընկերությանը

Սյունիքի մարզպետարանը Գորիսի Վանքի տափ թաղամասի ճանապարհի ասֆալտապատման համար ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ստացված 14 մլն 852 հազար դրամը նոյեմբերի 20-ին կնքված պայմանագրով հատկացրել է «Ոսմար» ՍՊԸ-ին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
«Փաստն ուշագրավ է այն առումով, որ «Ոսմար» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Անահիտ Մարտիրոսյանը, Արթուր Մարտիրոսյանը և Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Այլ կերպ ասած՝ Գորիսում ասֆալտապատման իրավունքը տրվել է քաղաքապետին պատկանող ընկերությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը