Լրահոս

07.12.2013 10:36


«ԿամԱԶ»-ը գլորվել է ձորը

«ԿամԱԶ»-ը գլորվել է ձորը

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապահին՝ Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ, այսօր՝ դեկտեմբերի 7-ին գիշերը տեղի է ունեցել ավտովթար. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս - Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ 42-ամյա Ա. Բ.-ն, 42-ամյա Ս. Ա.-ն եւ Վ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները Վ.Վ.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա.Բ.-ի եւ Ս.Ա.-ի առողջական վիճակը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը