Լրահոս

09.12.2013 19:58


Սպասվում են առատ տեղումներ

Սպասվում են առատ տեղումներ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 11-ի ցերեկը , 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:

Քամին հյուսիսարևմտյան 5-10 մ/վրկ, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10, 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով: Այսօր ցերեկը սպասվում է -3, գիշերը` -13 աստիճան ցուրտ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է 0-ից բարձր ջերմաստիճան:

Այս խորագրի վերջին նյութերը