Լրահոս

10.12.2013 12:34


Վրաերթ և բախում Երևանում

Վրաերթ և բախում Երևանում

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի Մ. Խորենացու և Վրացյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել տուն: Հետագայում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, և նա շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Լադա Պրիորա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը