Լրահոս

10.12.2013 14:15


Լ. Զուրաբյան. «Ոչինչ չի փոխվի, մինչև չազատվենք Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմից»

Լ. Զուրաբյան. «Ոչինչ չի փոխվի, մինչև չազատվենք Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմից»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի ավանդական երթն է մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով։ Երթին մասնակցում են նաև Հայաստանի ներքին ու արտաքին տարբեր խնդիրներով մտահոգ բազմաթիվ մարդիկ։ Ազատության հրապարակի հարթակից ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ է սպառնում ոչ թե Մաքսային միությունից կամ Եվրասիական միությունից, այլ մեր իշխանությունների՝ համապետական ու ՏԻՄ ընտրությունների կեղծումից:

«Կոչ եմ անում այստեղ հավաքված բոլոր նախաձեռնություններին, որոնք պայքարում են տարբեր բնագավառներում իրենց իրավունքների համար, հասկանալ մի բան` Հայաստանում ոչինչ չի փոխվի, մինչև չազատվենք Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմից»,- հայտարարել է Զուրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը