Լրահոս

11.12.2013 19:07


Հրշեջ-փրկարարները դուրս են բերել հորն ընկած 2 քաղաքացու

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել հորն ընկած 2 քաղաքացու

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի հուշարձանի մոտ գտնվող վառելիքի բազայում, քաղաքացին ընկել է բենզինի դատարկ հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 15.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 2 քաղաքացու՝ Ա. Ա.–ին և Մ. Զ.–ին։
Տուժածներին շտապ օգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանք մահացել են:

Այս խորագրի վերջին նյութերը