Լրահոս

12.12.2013 09:37


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 07.01-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

–––

Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղացած առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«M-16» ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի մոտակայքում, հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա, որոնք շարունակել են իրենց ընթացքը:

–––

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյանի թիվ 2 գերեզմանոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում և առանց վառելիքի:

Փրկարարները ավտոմեքենայի ուղևորներին տեղափոխել են մոտակա բնակավայր:

–––

Դեկտեմբերի 12-ին, ժամը 04.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի, ինչի հետևանքով արգելափակվել է 5 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 08.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

–––



Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 35 VU 291 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը